1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Պոկերի Հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) «ոչ առևտրային» կազմակերպություն`է որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձնիք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու նպատակներով:
1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5. Կազմակերության հայերենն լրիվ անվանումն է «Պոկերի Հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն:
1.6. Կազմակերպության գտնվելու վայրն է ՀՀ, ք. Երևան,
Բագրատունյաց . 53 - 6
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Կազմակերպության գործունեության առարկան եվ նպատակներն են,
ՀՀ օրենսդրության սահմանված կարգով’
Կազմակերպության անդամների և բոլոր շահագրգռված անձանց ջանքերի միավորումը պոկերի կազմակերպման և զարգացման, համամարդկային արժեքների և առողջ կենսաճևի պրոպագանդման համար:
Համաշխարհային մարզաբեմ դուրս գալը և առաջատար դիրքերի նվաճումը, ֆեդերացիայի գործունեության հարցերով միջազգային սպորտային կապերի հաստատումը և զարգացումը:
Մասնակցությունը պոկերի գործունեությունն ու զարգացումն իրագործող կազմակերպչական -իրավական փաստաթղթերի մշակման և ներդրման գործում մրջազգային նորմերի հիման վրա, ինչպես նաև կազմակերպության բոլոր անդամների, մարզիկների, մարզիչների և այլ մասնագետների սոցիալական և իրավական պաշտպանության համակարգի ստեղծումը:
Լիակատար ֆինանսատնտեսական ինքնուրույնության պայմաններում պոկերի կազմակերպման, գործունեության և զարգացման ապահովումը ինքնաֆինանսավորման և ինքնածախսածածկման հիմունքներով:
Քաղաքացիների, անկախ թիմերի և այլնի միավորում պոկերի զարգացման համար, աջակցություն բոլոր շահագրգռված անձանց և կազմակերպություններին:
Մրցումների վարում, մարզիկների, մարզիչների և դատավորների պատրաստումը սահմանող կանոնների, դրույթների և հրահանգների մշակում կազմակերպության շրջանակներում:
Պոկերի- կենտրոնների և համալիրների նյութական բազայի ստեղծում:
Պոկերի ներքին մրցումների կազմակերպում բոլոր մակարդակներում, միջազգային սպորտային կապերի կազմակերպում և մասնակցություն միջազգային մրցումներում:
Պոկերի ժողովրդականուցում ՀՀ ազգաբնակչության, հատկապես երեխաների և անչափահասների միջև: Մասնակցություն պոկերի զարգացմանը նպաստող նախագծերն իրականացնող տարբեր ձեռնարկումներին: Աջակցություն պոկերի համար անհրաժեշտ գույքի արտադրությանը: Մասնակցություն- համերգա -սպորտա մասսայական միջոցառումների կազմակերպմանը:
Իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գրծունեություն:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:
3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` խորհուրդ), կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարությանը:
Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
3.3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է խորհուրդը կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարությունը` խորհրդի կողմից հաստատված առանձնացված ստորամաժանման կանոնադրությամբ սահմանված կարգով: Առանձնացված ստորաբաժամնման ղեկավարն յուրաքանչյուր ամսվա վերջում տեղեկատվություն է տալիս խորհրդին անդամների կազմի և քանակի վերաբերյալ, եթե դրանք փոփոխվել են:
3.4. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում խորհրդի որոշմամբ:
3.5. Կազմակերպության այն անդամը, որը վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, խորհդի որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`
ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.
բ) Կազմակերպության աշխատանքներն բավարարելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
գ) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին
դ) ազատ դուրս գալ Կազմակերպությունից
ե) Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը
զ) մասնակցել Կազմակերպությանկողմից կազմակերպված միջոցառումներին.
է) Կազմակերպության նախագահի և խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ժողովին, իսկ վերջինիս կողմից արդարացի լուծում չկայացնելու դեպքում` դիմել դատարան
4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է`
ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին
բ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները
գ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար (եթե խորհրդի կողմից նման վճարներ սահմանված են), որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է խորհուրդը:
դ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:
4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կրիառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, կազմակերպության անդամությունից զրկում:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ` պետական գրանցման պահից:
5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք`հայերեն ռուսերեն անգլերեն լեզուներով դրոշմ հաշվարկային հաշիվ բանկում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով , իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:
5.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպման կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:
5.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
Կազմակերպությունը ունի խորհրդանիշ, որում պատկերված է անգլերեն տառերով’ POKER բառը, ներքևում գրված է <<ՊՈԿեՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖեԴեՐԱՑԻԱ>> սև և կարմիր գույնի սրտեր, դրանց ներքևում’ կարմիր ռումբ և սև խաչ:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1. Կազմակերպությունը պարտավոր է`
ա) ցանկացած ֆիզիիկական անձի պահանջով յոթ օրացույցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
դ) պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա լինել կազմակերպության ժողովին.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո մեկ ամսվա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
է) վարել իր անդամների հաշվառումը.
ը) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, տասնչորս օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:
7.2. Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է խորհուրդը: Եթե կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները:
7.3. Կազմակերպության արտահերթ ժողով հրավիրում է կազմակերպության անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով` խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան տասնչորս օրացույցային օրվա ընթացքում: Եթե խորհուրդը հրաժարվում է արտահերթ ժողով հրավիրել, ապա արտահերթ ժողով հրավիրում է պահանջող կողմը:
7.4. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
ա) կազմակերպության կանոնադրության հաստատումը և փոփոխումը.
բ) կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը և ետ կանչումը.
գ) կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումների ընդունում.
դ) կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:
7.5. Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդուվում են կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների ձայներ պարզ մեծամասնությամբ:
7.6. Խորհուրդը ընտվում է ժողովի կողմից երկու տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են կազմակերպության նախագահի կողմից ոչ ու քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև կազմակերպության անդամների 20 տոկոսի կամ խորհրդի երկու անդամների պահանջով:
7.7. Խորհուրդը`
ա) հաստատում է կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում ժողովին ներկայացվող հաշվետվությունը.
բ) առաջարկություններ է ներկայացնում ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
գ) ընդունում է կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից.
դ) կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.
ե) ղեկավարում է կազմակերպության գործունեությունը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.
զ) սահմանում է կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.
է) ստեղծում և լուծարում է կազմակերպության հիմնարկները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), տնտեսական ընկերությունները, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.
ը) իրավունք ունի քննարկել և լուծել կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից, այդ թվում նաև կազմակերպության անդամակցության հարցը, ոչ առևտրային իրավաբանական անձանց միություններին և միջազգային կազմակերպություններին:
7.8. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների երկու երրորդից ավելին: Խորհրդի որոշումներն ընդուվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
7.9. Կազմակերպության նախագահն ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամկետով:
7.10. Կազմակերպության նախագահը, որը միաժամանակ խորհրդի նախագահն է`
ա) ղեկավարում է խորհրդի աշխատանքները և վարում է խորհրդի ու ժողովի նիստերը.
բ) ներկայացնում է կազմակերպությունն առանց լիազորագրի.
գ) արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.
դ) ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում կազմակերպության բոլոր տեսակի և ցանկացած արժողությամբ գույքը.
ե) հաստատում է կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.
զ) հաստատում է կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.
է) կազմակերպության խորհրդի անդամներից մեկին կարող է նշանակել նախագահի տեղակալ, որի լիազորությունները, իրավասությունները և պարտականությունները սահմանում է նախագահը.
ը) անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծավալից և իր ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է նշանակել գործադիր տնօրեն, որի հետ նախագահը կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան տալիս սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, լրացուցիչ լիազորություններ:
7.11. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կազմակերպության ժողովի կողմից` ժողովի սահմանված կարգով և ժամկետներով:
7.12. Կազմակերպության գործադիր տնօրենը նշանակվում է երկու տարի ժամկետով:
7.13. Կազմակերպության գործադիր տնօրենը`
ա) սույն կազմակերպությամբ և աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորությունների սահմաններում կազմակերպում և իրականացնում է կազմակերպության գործունեությունը.
բ) օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.
գ) նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիքացուցակը.
դ) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հաստիքային և պայմանագրային աշխատողներին տալիս է հանձնարարականներ.
ե) իր գործունեության մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության նախագահին, նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին:
7.14. Գործադիր տնօրենի հաստիքի բացակայության դեպքում կամ մինչև կազմակերպության տնօրեն նշանակելը, կամ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, կամ նրա երկարատև բացակայության դեպքում, սույն կանոնադրությամբ նրան վերապահված բոլոր լիազորություններն իրականացնում է կազմակերպության նախագահը:
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:
8.2.Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարգավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:
8.3. կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`
ա) կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները.
բ) բանկային հիմնարկներից ստացված վարկեր.
գ) դրամաշնորհներ.
դ) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
ե) կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը:
8.4. կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
8.5. կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:
8.6. կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:
9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9.1 Կազմակերպությունը կարող է լուծարվել ժողովի կամ դատարանի որոշմամբ:
9.2. Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:
9.3. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՎԱԾ Է 01. 11. 2006թ. _______________________________________________
Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է` «Պոկերի Հայկական Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն:
Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է " Armenian Poker Federation ” non - governmental organization.
Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է " Армянская Федерация Покера” общественная организация.