2006թ. Հայաստանում գրանցվել է "Պոկերի Հայկական ֆեդերացիա" հասարակական կազմակերպությունը որի հիմնական նպատակը, զարգագումն է դրա մատուցումը պոկեր խաղի սիրահարներին այն մակարդակով, որ այժմ սահմանված է գործող Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի կողմից
( IFP )
ՊՀֆ-ի գործունեության առարկան է` օրենսդրությամբ սահմանված կարգով` կազմակերպել և մասնակցել տեղական և միջազգային այնպիսի ծրագրերի , որոնք ուղղված են նպաստելու սպորտային պոկերի զարգացմանը, միավորել բոլոր շահագրգիռ անձանց ջանքերը պոկերի մրցաշարերի կազմակերպման, անցկացման, զարգացման և պրոպագանդման համար: Պատրաստել սպորտային պոկերի մարզիչներ և մարզիկներ, նրանց ուղարկել օտար երկրներ` վերապատրաստման, ինչպես նաև մասնակցելու տարբեր մրցաշարերի, կազմակերպել և անցկացնել պոկերի միջմարզային մրցումներ, անցկացված մրցումների արդյունքում ձևավորել հավաքական թիմ և մասնակցել սպորտային պոկերի միջազգային մրցումներին:
2010 թվ. սկզբին “Պոկերի Հայկական ֆեդերացիա” հասարակական կազմակերպությունը դիմել է Պոկերի Միջազգային Ֆեդերացիային (IFP), որպեսզի ընդունվի նշված Ֆեդերացիայի կազմում և 06.07.2010 թվ. IFP-ի նախագահության միաձայն որոշմամբ պաշտոնապես ընդունվել է ֆեդերացիայի կազմում և դարձել Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի լիիրավ անդամ:
Անդամակցությունը մեզ իրավունք է տալիս մասնակցելու միջազգային մրցաշարերին, ներկայացնելու մեր հավաքականը, ինչպես նաև իրավունք է տալիս ստանալու խորհուրդ, տարբեր երկրների Պոկերի ֆեդերացիաներից, որոնք հանդիսանում են Պոկերի Միջազգային ֆեդերացիայի IFP անդամ: Ներկայումս IFP-ն ունի 50 անդամ երկրներ:
- 1. Կազմակերպել և զարգացնել սպորտային պոկերը ողջ երկրի տարածքում
- 2. Սպորտային պոկերի մրցումների կազմակերպում
- 3. Մարզիկների օգնություն
- 4. Մարզիկների գնահատականների պահպանում
- 5. Ընդունել համապատասխան կանոններ, սպորտային պոկերի կառավարմանը
- 6. Օգնություն և աջակցություն պոկերի ակումբներին
- 7. Սպորտային պոկերի դպրոցի կազմակերպում
- 8. Փնտրել հովանավորների և այլն